Ադրբեջանի ոստիկանությունը բացատրել է՝ ինչու էին իրավապահները փողոցներում կանգնեցրել Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին
Ադրբեջանի ոստիկանությունը բացատրել է՝ ինչու էին իրավապահները Բաքվի փողոցներում կանգնեցնում երկրպագուներին, որոնք հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով էին շրջում:
«Երկրպագուներին կանգնեցնում էին՝ ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ որևէ մեկը չէր ցանկանում, որպեսզի նրանք կոնֆլիկտ սադրեն: Ինչպես երևում է տեսանյութում՝ որևէ մեկը նրանց բերման չի ենթարկել, սահմանափակումներ չի կիրառել»,-ria.ru-ին հայտնել են Ադրբեջանի իրավապահ մարմինները:
Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին կադրեր, որոնցում ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են «Արսենալ»-ի՝ Մխիթարյանի մարզաշապիկներով երկրպագուներին:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում կայացել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը՝ «Արսենալ» և «Չելսի» ակումբների միջև: «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր Բաքու մեկնել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին