Պոլսո պատրիարքի չկայացած ընտրությունները կքննվեն Թուրքիայի ՍԴ-ում
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մայիսի 22-ին քննելու է Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված դատարանների կայացրած վճիռներում կրոնի ու խղճի ազատության հոդվածի խախտման դեմ ներկայացված հայցը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com կայքը։
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությունից հետո սկսած 2008 թվականից նոր պատրիարք ընտրելու համար գործընթաց էր սկսվել, որը տարբեր պատճառներով մերժվել էր, այդ թվում դատարանների կողմից։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննելու է անցած 11 տարում դատարանների կողմից մերժված հայցերում կրոնի եւ խղճի ազատության խախտման հոդվածի առկայությունը։
Նշենք, որ այս տարվա մարտին Պոլսո հայոց պատրիարք, արք․ Մեսրոպ Մութաֆյանը հեռացել է կյանքից որից հետո դե յուրե բացվել է նոր պատրիարք ընտրելու իրավական հնարավորություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին