Վրաստանի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Միխեիլ Սաակաշվիլիի դատավճիռը
Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանի ներկայացրած բողոքը՝ չեղարկելու Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճիռը, որով Սաակաշվիլին մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Գլխավոր դատախազությունը:
Ըստ աղբյուրի՝ առաջին ատյանի դատարանի վճռի համաձայն՝ 2018 թվականին Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ 2006 թ. բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով իր լիազորությունները գերազանցելու համար:
Մասնավորապես, Սաաակաշվիլին ապօրինի ներում է շնորհել ոստիկանության չորս նախկին աշխատակցի, որոնք մեղադրվում էին Գիրգվլիանիի սպանության մեջ: Ներման հրամանագրի շնորհիվ դատապարտված ոստիկաններն անազատության մեջ ութ տարվա փոխարեն անցկացրեցին ընդամենը երկու տարի:
Սա Վրաստանի նախկին նախագահի դեմ հարուցված միակ քրեական գործը չէ: 2018-ի հունիսին Սաակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման `նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին