ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. առաջին եռյակը տրոհվելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որեւէ մեկը, բացի կանանց էսկադրոնից, հստակ չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում, առաջին եռյակը տրոհվելո՞ւ է, Վիգեն Սարգսյանը դառնալո՞ւ է ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Ինքը` Վ․ Սարգսյանը, նեղ միջավայրում ասել է` մնալու եմ ՊՆ-ում: «Չնայած՝ շեֆը ոնց որոշի»,- պնդում են ՀՀԿ-ականները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում վաղուց ի վեր պատգամավորության 2 դիմում են գրում` մեկը թեկնածու դառնալու, մյուսը` «ինքնակամ» հրաժարվելու: Վերջինի տակ ամսաթիվ չի դրվում միայն եւ կիրառվում է ըստ անհրաժեշտության։
«Խնդիրն» առավել «սուր» է Սահակյանների ընտանիքի դեպքում. «մեկ ընտանիքից 2 ներկայացուցիչը «թյունինգված» պառլամենտի համար շատ չէ՞» հարցին ի պատասխան ՀՀԿ-ից ասացին. «Գալուստ Գրիգորիչի դեպքում երբեք շատ չէ՝ համուհոտով է լինում։ Մի մոռացեք` այդ «ընտանիքը» միշտ է բազմանդամ եղել ԱԺ-ում՝ հանձին աներձագ Աշոտ Աղաբաբյանի»:
Այսինքն՝ Արման Սահակյանը չի՞ վերադառնա անշարժ գույքի վարչություն: «Ինչի՞ վերադառնա՝ մեկ տարի հետո այդ վարչությունը լուծարվելու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս