Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա
Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ «Դիրքորոշման ձևավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գազայի հարցով Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին։ Նա մասնակցության հրավեր էր ուղարկել ավելի քան 50 պետությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռուսաստանին։ Սկզբնապես այս կառույցը պետք է զբաղվեր Գազայի հատվածի վերականգնման հարցերով, սակայն այժմ ակնկալվում է, որ այն կստանձնի ավելի լայն գործառույթներ։ Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր են ստացել տասնյակ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Եվրոպական միության մի շարք երկրներ հրաժարվել են անդամակցել միավորմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում նշել էր, որ Մոսկվան մտադիր է նախ ուսումնասիրել նախաձեռնությանն առնչվող բոլոր փաստաթղթերը և միայն դրանից հետո որոշում կայացնել։ Հունվարի 21-ին պետության ղեկավարը հնարավոր էր համարել Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղղել Խորհրդի գործունեությանը։ Պուտինը հավելել էր, որ ԱՄՆ-ի առաջարկում խոսքը նախևառաջ Մերձավոր Արևելքի կարգավորման և պաղեստինցի ժողովրդի խնդիրների լուծման հնարավոր ուղիների որոնման մասին է։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին