Ուշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենում
Տղամարդկանց տարիքի հետ սպերմատոզոիդները կուտակում են ոչ միայն պատահական մուտացիաներ, այլև մուտացիաներ, որոնք օգնում են բջիջներին բաժանվել և գոյատևել, նույնիսկ եթե այդ փոփոխությունները մեծացնում են սերունդների մոտ ժառանգական հիվանդությունների առաջացման ռիսկը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Հետազոտողները այս երևույթը վերագրում են այսպես կոչված շարժիչ մուտացիաներին՝ գենետիկ փոփոխություններին, որոնք առավելություններ են տալիս բջիջներին բաժանման և գոյատևման հարցում: Չնայած այս մուտացիաները կարող են օգտակար լինել հենց սպերմատոզոիդների համար, դրանց մոտ երկու երրորդը կապված է զարգացման խանգարումների և մի շարք հիվանդությունների նախատրամադրվածության հետ:
Հեղինակները ընդգծում են, որ գենետիկական ռիսկերը գնահատելիս պետք է հաշվի առնել արական սաղմնային գծի այս «ընտրողական պարադոքսը»։ Նրանք խորհուրդ են տալիս զարգացած երկրների բնակչությունը հատուկ ուշադրություն դարձնել այս փաստին՝ նման բնակչություններում հայրության միջին տարիքի աճի պատճառով։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ