Ոչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հերքել է լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները, թե Թեհրանը գաղտնի մահապատժի է ենթարկել հազարավոր ցուցարարների՝ երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների առնչությամբ։
Նախարարը նշել է, որ իր վերջին հոդվածում այդ լրատվամիջոցը՝ Նեթանյահուի Սպիտակ տուն այցից ընդամենը մեկ ժամ առաջ, հայտարարել էր, թե Իրանը «խաբել է» Թրամփին և պնդել էր, թե Թեհրանը դիմել է իրանցի ցուցարարների «մահապատժի»։ Բարձրաստիճան պաշտոնյան կատեգորիկ կերպով հերքել է այս պնդումը՝ հայտարարելով. «Փաստերը հետևյալն են. ոչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել, և ավելի քան 2,000 բանտարկյալ ներում է ստացել»։ Իրանցի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ իսրայելական վարչակարգը փորձում է սաբոտաժի ենթարկել Իրան-ԱՄՆ բանակցությունները և ձգտում է տարածաշրջանը ներքաշել նոր պատերազմի մեջ։
«Նախքան մատուցվող թեզերին հավատալը, մտածեք, թե ով է շահում դրանից, և ով կարող է իրականում լինել խաբողը»,- ընդգծել է Արաղչին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին