Ինչու էր Գյումրիում ռուս զինվորականի որդին 14-ամյա հայ երեխայի դանակահարել
Գյումրիի դպրոցներից մեկի բակում անցած տարվա հոկտեմբերին անչափահասին դանակահարության մեջ մեղադրվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալլադդինն իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Արտակ Քոչարյանը;
«Իմ պաշտպանյալն ընդունում է, որ հարվածել է տուժողին, սակայն դա արել է ինքնապաշտպանության համար, քանի որ մինչեւ այդ էլ իրեն էին մետաղյա խողովակով հարվածել»,- ասաց պաշտպանը:
Վիճաբանության պատճառը, ըստ պաշտպանի, եղել է այն, որ դպրոցում սովորող ռուս տղաներից մեկը հայ աշակերտին «բրեկետ» է անվանել, երկու կողմն իր ընկերների հետ հավաքվել է դպրոցի հետնամասում, որտեղ էլ վիճաբանությունը վերածվել է դանակահարության: Նշենք, որ Ալլադդինի հայրը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականներից է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալադդինը Գյումրիի բնակիչ Դավիթին ծաղրելու հարցի շուրջ վերջինիս առաջարկով նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերների հետ 2016թ. հոկտեմբերի 16-ին թիվ 19 ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթին և նրա ընկերներին: Նրանց միջեւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչի ընթացքում Տիգրանը մետաղյա խողովակով 2 անգամ հարվածել է Ալադդինին, իսկ նա Տիգրանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է կրծքավանդակի հետին մասին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ալադդինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում անչափահաս երեխա է դանակահարվել: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանություն էր եղել 14 տարեկան երեխաների միջեւ, վեճն ավարտվել էր դանակահարությամբ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս