Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդվարը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ։
Այն բանից հետո, երբ Արթուրի մայրը հայտարարեց, թե իր որդին իրականում իսլամ չի ընդունել, թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն, ում հաղորդման ժամանակ էր տեղի ունեցել աղմուկ հանած միջադեպը, թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ։
Հաթիփօղլուն պնդել է, թե արարողությունը անցկացնելուց առաջ ստացել էր մոր և խորթ հոր համաձայնությունը, և որևէ ճնշում չի գործադրվել երեխայի վրա։
Ըստ Հաթիփօղլուի՝ իր պարտականությունը իսլամը քարոզելն էր։ Նա հայտնել է, որ թեմայի շուրջ անգամ խոսակցություն է ունեցել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ։
Ավելի վաղ էլ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի։
Անչափահասի մայրը տեղեկացրել էր, որ ինքը իրականում տեղյակ չի եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:
Մոր՝ Ալինայի խոսքով՝ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել, թե ինչ հաղորդում է, և ինչի մասին է խոսքը:
Կինը նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին