Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում նվազել են
Պտղի սեռող պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
2008-2012թթ. նորածիների աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100:115, 2014թ.` 100:113,4, 2015թ.` 100:112,7, իսկ 2016թ.` 100:111,9:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։
Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռեւս 1990-ական թվականներին: 2008-2012թթ. այն հասել էր վտանգավոր սահմանագծի եւ դարձել ժողովրդագրական լուրջ խնդիր: 2011թ. յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա: Երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր էր (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է 164 տղա` 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված էր Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում:
Ծնունդների սեռային տարբերության շարունակումն ապագայում կարող էր ծնունդների թվի աննախադեպ նվազման պատճառ դառնալ։
Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։ Զուգահեռաբար իրականացվեցին կրթական եւ հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ։
Հաջոցությամբ իրականացվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաեւ միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») եւ տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ:
Ձեւավորվել է «Տեղական մասնակցության եւ ոչ խտրականության» Փորձի եւ գիտելիքի փոխանակման ցանց։ Կազմակերպվել է 494 հանդիպում-քննարկում։ Քննարկումներ են կազմակերպվել նաեւ սոցիալական ցանցերում։
Հեռարձակվել են 33 թեմատիկ հաղորդումներ եւ թոք-շոուներ, որոնք դիտել է շուրջ 350 հազար մարդ:
Մշակվել է սոցիալական 2 հոլովակ (https://www.youtube.com/watch?v=_eSSJkVxKmk, https://www.youtube.com/watch?v=T2jyPjldyOY&feature=youtu.be)։
Համայնքներում ձեւավորված 25 քաղաքացիական ակտիվ խմբերը մարզերի թիրախ համայնքներում կազմակերպել են շուրջ 280 հանդիպում-քննարկում։
Միաժամանակ, հղիներին նախածննդյան խորհրդատվություն տրամադրող բուժաշխատողների համար կազմակերպվել են սեմինարներ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ հրատարակվել է շուրջ 300 մեթոդաբանական ձեռնարկ։
news.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս