Թբիլիսին և Բաքուն վերսկսել են սահմանազատման հարցի քննարկումը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի անդամների հանդիպման մասին. գրում է .aliq.ge-ն:
Մայիսի 14-ին Բաքվում տեղի է ունեցել սահմանազատման հարցով համատեղ հանձնաժողովի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են հանձնաժողովի ղեկավարները, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան և Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Կողմերը քննարկել են սահմանազատման հետ կապված ձեռնարկելիք հետագա քայլերը: Նշվել է, որ պետական սահմանի մոտ 2/3-ը համապատասխան հանձնաժողովների կողմից համաձայնեցված է, այժմ անհրաժեշտ է ակտիվացնել բանակցությունները` վիճելի հատվածների շուրջ կողմերի դիրքորոշումները հստակեցնելու նպատակով: Երկու երկրների ներկայացուցիչներն ընդգծել են խնդրի կարևորությունը՝ նշելով, որ այս հարցում ցանկացած սադրանք անթույլատրելի է: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա երկու երկրների միջգերատեսչական հանձնաժողովի պաշտոնական հանդիպումը: Կողմերը համաձայնության են եկել, որ սահմանազատման աշխատանքներում առաջնորդվելու են ռազմավարական գործընկերության ոգով՝ հաջորդ հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես Դավիթ Գարեջիի հուշահամալիրի տարածքի հետ կապված խնդրին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահները պարբերաբար փակում են անապատի վանքի ճանապարհը, այդ թվում նաև հոգևորականների համար: Վանքը հերթական անգամ փակելուց հետո մայիսի 2-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Վրաստանի լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց էր անցկացրել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությանը հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք՝ սահմանազատման աշխատանքները վերսկսելու անհրաժեշտությունից Ադրբեջան կատարած այցի ընթացքում խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը