Ադրբեջանը, թեկնածությունն առաջադրելուց առաջ, պետք է հաշվի առներ ամեն բան. չեք կարողանում, մի արեք. Վալերի Ուտկին (տեսանյութ)
Ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման շրջանակներում, որի հաղորդավարներն են Մաքսիմ Կուռնիկովն ու նախկին սպորտային մեկնաբան, այժմ բլոգեր Վալերի Ուտկինը, հետաքրքիր զրույց է ծավալվել Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի թեմայով, որը կկայանա մայիսի 29-ին` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Վճռորոշ խաղում գլխավոր մրցանակի համար կպայքարեն լոնդոնյան երկու թիմերը` «Արսենալն» ու «Չելսի»-ն: Կուռնիկովը նշել է, որ իր գործընկերուհին` Իրինա Բաբլոյանը, շատ է ցանկանում ներկա լինել «Արսենալ»-ի մասնակցությամբ եզրափակիչ խաղին, սակայն նման բան չի կարող տեղի ունենալ միայն այն պատճառով, որ վճռորոշ դիմակայությունը տեղի է ունենալու Բաքվում:
«Եթե Բաբլոյանը հավատար «Արսենալ»-ի հաջողությանը, ապա այժմ կեղծ փաստաթղթեր կպատրաստեր, կփոխեր անձնագիրը, այլ անունով կմեկներ Բաքու: Ինչո՞վ է նա պակաս Մատա Խարիից: Բաբլոյանը հայուհի է, իսկ ահա Նոբել Առուստամյանը (Матч ТВ-ի մեկնաբան), նույնպես չի կարող մեկնել Բաքու: Ես, իհարկե, չեմ հիշում, թե նա որ տարիքում է լքել Բաքուն, բայց նրանք Բաքվի հայեր են»,- ասել է Ուտկինը:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնելու հարցին, Ուտկինը նշել է, որ Ադրբեջանը, եզրափակիչն անցկացնելու համար իր թեկնածությունն առաջադրելուց առաջ պետք է նման բան հաշվի առներ և եթե հիմա պատրաստ չէ լուծել հայ ֆուտբոլիստի անվտանգության հարցը, ապա չպետք է լիներ կազմակերպիչ երկրների թվում:
«Եզրափակիչ հանդիպման տեսուչ կարող էր նշանակվել հայ մասնագետ: Պետք է հաշվի առնել ամեն բան: Չեք կարողանում, մի արեք: Հայ և ռուս մարզիկները, օրինակ, մրցաշարերի ժամանակ միմյանց հետ հիանալի հարաբերություններ են պահպանում, օգնում են իրար, նրանց աշխարհայացքները չեն փոխվել, սակայն նման դեպքերը շատ քիչ են: Մխիթարյանը Հայաստանի համար առաջին ֆուտբոլիստն է և նա, այո, իր թիմի հետ միասին հասել է եզրափակիչ և նման իրավիճակում հայտնվել: Կազմակերպիչ երկիր ընտրելիս պետք է ամեն բան հաշվի առնել»,- ասել է Ուտկինը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին