Թբիլիսիում «Սարդ-մարդու» հագուստով երեխան ընկել է 8-րդ հարկից և ողջ մնացել
Թբիլիսիում 4-ամյա տղան ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին, բժիշկները տղայի վիճակը բավարար են գնահատում:
Երեխային հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ վնասվածքներով և կապտուկներով, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Գլդանի շրջանում:
Լրագրողների հետ զրույցում ականատեսները պատմել են, որ «Սարդ-մարդու» հանդերձանքով երեխան ընկել է բազմահարկ բնակելի շենքից: Նրանք ենթադրել են, որ տղան պատուհանից նետվել է՝ ընդօրինակելով սիրած հերոսին:
Ականատեսների խոսքով՝ տղան տատիկի տանն է եղել, որը վստահ էր, որ երեխան խաղում է իր սենյակում և կատարվածի մասին իմացել է հարևաններից:
Շտապ օգնության բժիշկներին երեխան ասել է, որ ինքն է ցատկել: Նշվում է, որ տղան փրկվել է խաղողի այգու շնորհիվ, որը տան դիմաց աճեցրել է բնակիչներից մեկը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին