Ադրբեջանն Արցախի պատճառով արգելափակել է ԱլԳ հոբելյանական հռչակագիրը. փաստաթղթի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Մոգերինին
Բրյուսելում երեկ ավարտվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի առաջին օրը: Առաջարկվել է հանդիպման արդյունքում ստորագրել հոբելյանական հռչակագիր, ինչը չի հաջողվել անել. փաստաթուղթն արգելափակել է Ադրբեջանը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցի չներառման պատճառով, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինան ու Վրաստանն էլ պահանջներ են ներկայացրել ԱլԳ անդամ առանձին երկրների կողմից եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայության առնչությամբ:
Իրավիճակին անդրադարձել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Խոսքն այստեղ տարեդարձի, տոնի մասին է, որի ընթացքում մենք ընդգծում ենք վերջին տարիներին գրանցած ամբողջ առաջընթացը: Այդ իսկ պատճառով մենք կենտրոնացել ենք նրա վրա, ինչի հասել ենք, գործընկերության նշանակության, ապագա հեռանկարների վրա»:
«Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջին երեք պետությունները Եվրամիությանն անդամակցելն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություն են անվանել: Ինչ վերաբերում է եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայությանը, ապա Մոգերինին ասել է, որ ծրագրի անդամ երկրներից երեքը կապված են ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրերով, իսկ մյուս երեքը չունեն նման համաձայնագիր:
«Պետք էր մոտեցում ընտրել, որը կհարգեր բոլորին»,- նշել է Մոգերինին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին