Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար. ՀՀ ԱՆ
Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի, ամառային հանգիստ կազմակերպող եւ բնակչության սպասարկում իրականացնող կազմակերպություններին, մանկական դպրոցական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տեղեկացնում է մի շարք միջոցառումների եւ կանոնների մասին, որոնց իրականացումն ու պահպանումն անհրաժեշտ է աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար.
խուսափել կրեմային հրուշակեղեն, թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,
սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,
սննդամթերքը եւ պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,
գնումենր կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած եւ ոչ ժամկետանց սննդամթերք,
չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արեւի ճառագայթների եւ մթնոլորտային տեղումների, ինչպես նաեւ փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօդյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիք, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ եւ այլն,
բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի օգտագործումը,
սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում եւ սառնարանում,
առանձնացնել հում սննդամթերքը եփածից,
խստորեն հետեւել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից` անգամ կենցաղում օգտագործեու նպատակով,
խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել եւ՛ ՀՀ առողջապահության նախարարություն եւ՛ ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,
արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար:
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են` լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաեւ ջերմության բարձրացմամբ։
Նշված ախտանշանների դեպքում հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց եւ անմիջապես դիմել բժշկական օգնության:
news.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս