Ադրբեջանական բանակի գորշ գոտիները․ զենքի առեւտուր եւ շորթում
Ադրբեջանական բանակում խախտումների վիճակագրությունը խիստ գաղտնի է։ Իրավապահների հասանելիությունը բանակային հատված արգելված է, եւ հնարավոր չէ հաստատել՝ ինչ հոդվածներով են տեղի ունենում իրավախախտումները։ Ստորաբաժանումներ հասանելիությունը թույլատրվում է միայն հրամանատարության որոշմամբ։
Չնայած դրան՝ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում ադրբեջանական բանակում խախտումների, ծաղրանքի ու վիրավորանքների, կոռուպցիայի բազմաթիվ փաստեր են տարածվում։ Վիճակը հատկապես վատ է ազգային փոքրամասնությունների շրջանում՝ թալիշներ, թաթեր եւ այլք։ Պայմանագրային զինծառայողները՝ օգտվելով հրամանատարության առատաձեռնությունից, փամփուշտներ եւ ավտոմատներ են վաճառում։
Տվյալ խնդրի լուծումը չափազանց բարդ է, քանի որ հետաքննությունը վստահված է միայն զորամասի հրամանատարությանը։ Եթե զորամասում ինչ-որ բան է տեղի ունենում, դա հետաքննում է զորամասի հրամանատարի տեղակալը։ Սակայն հազվադեպ չեն դեպքերը, երբ հենց հրամանատարությունն է մեղավոր բանակում իրավախախտումների համար, այդ դեպքում ո՞վ ինքն իր դեմ հետաքննություն կսկսի։
Ադրբեջանական բանակն իրենից փակ գոտի է ներկայացնում, նույնիսկ առավել փակ, քան բանտում, քանի որ բանտերում մոնիթորինգ են անցկացնում հասարակական-դիտորդական հանձնաժողովները։
Հայտնի են դեպքերը, երբ ադրբեջանցի զինծառայողները ստիպված են լինում իրենց հաշվին պահեստամասեր գնել, ընդ որում, հաճախ, վճարել ուրիշների գողացածի համար։ Հրամանատարությունը զինծառայողների արձակման, բնութագրերի, զինգրքույկների վաճառքով է զբաղված, զինծառայողներից վերցնում է հեռախոսներն ու փողերը։ Դրան ի պատասխան՝ հուսահատված զինծառայողներն անանուն նամակներ են գրում՝ վախենալով հրամանատարության պատժից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին