Ձայնագրությունները չեն ապացուցում Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը
Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով կալանավորվածներից Սանասար Գաբրիելյանի մասով մարտի 24-ից հետո քննչական որեւէ գործողություն տեղի չի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը:
Պաշտպանն անդրադարձավ նախաքննական մարմնի կողմից՝ քրեական գործով կալանավորված 4 անձանց ներկայացրած հեռախոսային ձայնագրություններին՝ նշելով, որ այդ ձայնագրություններով եւս չի ապացուցվում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը:
«Դրանք որպես այդպիսին չեն ապացուցում իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, ուղղակի ենթադրություններ են, այսինքն՝ ենթադրում են, որ հնարավոր է, որ այդ խոսակցությունը կապված է զենքի հետ»,-ասաց նա:
Կարապետ Աղաջանյանը նաեւ նշեց, որ այս ընթացքում մեկ անձ է ցուցմունք տվել, որը չի կարելի համարել ցուցմունք ընդդեմ Սանասար Գաբրիելյանի, քանի որ դրանով եւս չի ապացուցվում նրան առաջադրված մեղադրանքը. «Իրականում իմ պաշտպանյալի նկատմամբ ինչ մեղադրանք որ առաջադրվել է, դրա հետ կապված ցուցմունք չի տրվել, այսինքն՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է, որեւէ ապացույց չկա, էդ ցուցմունքն էլ չի կարելի դիտել ընդդեմ իմ պաշտպանյալի, քանի որ իմ պաշտպանյալի մեղադրանքը չի ապացուցում դրանով»:
Նշենք, որ Սանասար Գաբրիելյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը բացարձակ անհիմն է եւ չպատճառաբանված:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս