Թուրքիան հերքել է C-400-ի ձեռքբերումից հրաժարվելու մասին տեղեկատվությունը
Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հերքել է Bild-ի այն տեղեկատվությունը, ըստ որի Թուրքիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են վերանայել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին իրենց որոշումը:
«Ձեր աղբյուրները սխալվում են: Տեղեկատվություն հարցրեք ինձանից: Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումն ավարտված գործ է»,- Ալթունի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է ամռանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին