Էրդողանը խանգարում է Միջերկրական ծովի արեւելյան մասի փոխշահավետ որոշմանը․ Haaretz
Փոխանակ օգտագործելու Միջերկրածովյան շրջանի արեւելքից գազի համար ակնհայտ տրանզիտային կետի Թուրքիայի առավելությունները, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը ստիպում է տարածաշրջանի երկրներին դիմել թանկարժեք ռազմավարությունների՝ իրենց ածխաջրածնային պաշարները եվրոպական երկրներ հասցնելու համար՝ Haaretz-ում գրում է Դեւիդ Ռոզենբերգը։
Թուրքիայի եւ Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության հարաբերություններում նավթի եւ գազի հետախուզման հետ կապված լարվածությունը այս շաբաթ ուժեղացել է այն բանից հետո, ինչ Անկարան հայտարարել է, որ երկրորդ հորատող նավը կուղարկի գազ փնտրելու Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։
Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը միացել են տարածաշրջանի երկրներին՝ դատապարտելով այդ քայլը։
Թուրքիան հայտարարում է, որ կղզու հյուսիսում առանձնացած կիպրոսցի թուրքերը պետք է ստանան էներգակիրներից եկամուտների արդար բաժնեմասը։ Թուրքիան հավակնում է այն մասերին, որ Կիպրոսը որոշակիացրել է որպես իր բացառիկ տնտեսական գոտի։ Անցյալ տարի թուրքական ռազմանավերը երկու անգամ արգելափակել էին հետազոտություններ կատարող նավը, որը իտալական էներգետիկ Eni ընկերությունը վարձակալել էր Կիպրոսի ափերի մոտ։
Ինչպես նշում է հեղինակը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն չեն կարող արդյունավետ զսպել Թուրքիայի հավակնությունները։ Սակայն Թուրքիայում տնտեսական ճգնաժամը, որը թուլացնում է Էրդողանի իշխանությունը, կարող է ստիպել նախագահին անցում կատարել այնպիսի քաղաքականության, որը կարող է օգնել հաղթահարել ֆինանսական խնդիրները՝ կարծում է Ռոզենբերգը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին