Այն, ինչ ստացավ իշխանությունը, քաղաքական իմաստով նույնիսկ կես ցենտ չարժե. Անդրիաս Ղուկասյան
Հիմա հուսահատվելու ժամանակը չէ. վարչախումբը միլիոնավոր դոլարներ ծախսեց խորհրդարանական ընտրություններում իր ուզած արդյունքը ստանալու համար, սակայն այն, ինչ ստացավ իրականում, քաղաքական իմաստով նույնիսկ կես ցենտ չարժե։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով ընդգրկված էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում:
Նրա հայտարարությունում ասվում է.
«Ընտրակաշառքը արժեզրկեց վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզարշավը եւ ոչնչացրեց հանրության մոտ եղած բարեփոխումների սպասումները։ Դա նշանակում է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու խնդիրը մնում է չլուծված։ Տեղի ունեցած խոշոր խարդախությունը նման է ուռճացած փուչիկի, որը ցանկացած պահի կարող է տրաքել։ Վստահ եմ, որ քաղաքացիական դիտոդները հետեւողականորեն շարունակում են ամփոփել այն բոլոր տեղեկությունները, որոնք հավաքագրել են ընտրությունների ժամանակ։
Տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ ճշգրիտ պատկերացումը ռազմավարական նշանակություն ունի մեր ժողովրդի ապագայի համար։ Իշխանության բռնազավթումը արդարացնելու նպատակով, իշխող վերնախավը դիմեց վերջին միջոցին՝ փորձեց հայ ժողովրդին միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ անբարոյական, վախկոտ, կաշառակեր մարդկանց հանրության։ Վարչախմբի նման քայլը հիմք է տալիս մեր ժողովրդի թշնամիներն պնդելու, որ հայերի մեծամասնությունը չունի քաղաքացիական պատասխանատվություն եւ զուրկ է ինքնորոշվելու հատկությունից, ուստի պահանջները Թուրքիային եւ Ադրբեջանին՝ ճանաչել հայերի ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը, արժանի չէ բավարարման։
Ժողովուրդը պետք է արձագանքի այս մարտահրավերին եւ ցուցաբերի համախմբված դիմադրություն` ազգային արժանապատվությունն ու հանրային բարոյականությունը պաշտպանելու համար։ Ընդդիմությունն իր քայլերով պետք է ցույց տա, որ հուսահատված չէ եւ շարունակում է պայքարը իշխանության բռնազավթման դեմ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս