Ադրբեջանն ինչպին որ կա. մի ինքնասպանության հետքերով
Այս տարվա ապրիլին Ադրբեջանը ցնցեց 14-ամյա աղջկա՝ Էլինա Գաջիեւայի ինքնասպանությունը: Աղջիկը դարձել էր դպրոցական հալածանքների զոհ:
Աղջկա մահը ցնցել եւ զայրացրել է հասարակությանը: Բանն այն է, որ դպրոցի տնօրենը, ուսուցիչները երկար ժամանակ են ունեցել փրկել աղջկա կյանքը, բայց զբաղվել են նրա վրա բղավելով:
Նրանք շտապ օգնության բրիգադ են հրավիրել միայն դեպքից երկու ժամ հետո, իսկ մինչ այդ հարցաքննել են գնալով թուլացող երեխային: Ավելին, աղջկա ծնողներին թույլ չեն տվել տեսակցել նրան հիվանդանոցում: Դեպքերի ամբողջ ընթացքը, հանգամանքների բերումով, տեսագրվել է, ապա հայտնվել համացանցում եւ լայն տարածում գտել:
Ապրիլի 4-ին, առավոտյան ինին տեսախցիկներն արձանագրել են միջանցքով դանդաղ քայլող Էլինային: Նա կանգնում է պատուհանի մոտ եւ նայում դեպի փողոց: Որեւէ մեկը նրա վրա ուշադրություն չի դարձնում: Շատ ավելի ուշ նրան դպրոցի մոտ ընկած տեսնում է մի ցածր դասարանցի երեխա:
Էլինա Գաջիեւան նոր էր տեղափոխվել այդ դպրոց: Նրա հետ որեւէ մեկը չի շփվել, բացի զուգահեռ դասարանի Նարգիզից: Նրան ծաղրել են, ծեծել, խլել ակնոցները: Նրան ծաղրել եւ ծեծել են անգամ ավելի բարձր դասարանի երեխաները, իսկ երբ լացել է զուգարանում, աղջիկները սկսել են ծաղրել:
Էլինայի մայրը ասել է, որ ժամանակին ահազանգել է դպրոցի ղեկավարությանը, բայց նրանք ոչինչ չեն արել: Նարգիզը, Էլինայի ընկերուհին ասել է, որ մտել է տնօրենի մոտ, բողոքել, բայց դրանից հետո իր դասղեկը զանգել է մորը եւ ասել, որ Նարգիզը ճիշտ կանի, եթե չշփվի Էլինայի հետ:
Էլինային գետնին ընկած գտնելուց հետո ոչ թե շտապ օգնություն են կանչել, այլ տարել տնօրենի սենյակ եւ սկսել բղավել վրան: Սա եւս արձանագրել են տեսախցիկները: Շտապ օգնություն է կանչել դպրոց հրավիրված անչափահասների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը, տեսնելով որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
Տնօրենին կալանավորել են, դասղեկին ազատել աշխատանքից, բայց Էլինային դա այլեւս չի օգնի, իսկ հիվանդանոցում, ինչպես պնդում են երեխայի ծնողները, նա անուշադրության է մատնվել:
Հետո, երբ Բաքվի տարբեր դպոցներից երեխաներ հավաքվել են եւ ծաղիկներ դրել թիվ 162 դպրոցի մուտքի մոտ, ոստիկանները եւ քաղաքացիական հագուստով մարդիկ նրանց կոպտորեն հրելով, խփելով հեռացրել են եւ փորձել ճշտել, թե ով է ակցիայի կազմակերպիչը: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես մի տղամարդ բռնում երեխաներից մեկին եւ գոռում, որ նա պարտավոր է ներողություն խնդրել Մեհրիբան Ալիեւայից: Իսկ թե ինչու նրանից, այսպես էլ պարզ չի դառնում:
Սա է ադրբեջանական հասարակությունը, սա է ադրբեջանական իրականությունը, որը ցավոք, մեզնից շատ չի տարբերվում:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին