Թուրքիայի ԿԸՀ-ն չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ընտրությունների արդյունքներով հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ստամբուլում կրկնակի ընտրություններ կանցկացվեն։ Թող դրանք հաջողություն բերեն»,- գրել է Օզելը թվիթերյան էջում։
Կրկնակի ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։
ԿԸՀ-ում որոշումն ընդունվել է 7 ձայնով՝ ընդդեմ 4-ի։
Մարտի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն հավաքել էր 48․8 տոկոս ձայն՝ 13 729 ձայնով առաջ անցնելով նախկին վարչապետ, Էրդողանի դաշնակից Բինալի Յըլդըրըմից։
Մինչդեռ ԿԸՀ-ն բողոքներն էր վերանայում, Իմամօղլուն ապրիլի 17-ին ստանձնել է լիազորությունները։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին