Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտե Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի 2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ Ռուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցը Խաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններ

ԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասինԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն էԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյաԵվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմըՄոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. ՕվերչուկՌուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցըԽաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնինԱպօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. ՕրբանԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. ԹրամփԼարսը բաց է«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի ՕսիպյանինՄենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնԿասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջին

ՕՐՕ դաշինքի խոսնակ. «Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում»

«Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը՝ ընդգծելով, որ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ։

«Ազատություն». - Երեկ ՕՐՕ դաշինքը հայտարարություն տարածեց ընտրությունների հետ կապված՝ ընդգծելով, որ աշխատել են թաղային հեղինակությունները, փողը, ընտրակաշառքը, բայց չկար գնահատական, թե արդյո՞ք ընդունում է ընտրությունների արդյունքները և մասնավորապես ստացած այն քվեների քանակը, որ ունի այսօր ՕՐՕ դաշինքը։


Մանուկյան. - Բնականաբար չենք ընդունում ընտրությունների արդյունքները, որովհետև դրանք չեն արտացոլել իրականությունը և քվեարկողների կամարտահայտությունը։ Այս պահին մենք քննարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի կատարվեն մատնահետքերի համեմատական՝ պարզելու համար, թե կրկնակի քվեարկությունները որքան են եղել։ Որովհետև մենք խիստ կասկածներ ունենք, որ ընտրությունների այդ արդյունքներն ապահովվել են բազմակի քվեարկության արդյունքում, ինչպես նաև ընտրակաշառքների միջոցով։ Կրկնում եմ, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի, նաև գրեթե պարզել հնարավոր չէ եղել. եթե մարդը, օրինակ, երկրորդ անգամ եկել է ընտրատեղամաս կամ մեկ այլ ընտրատեղամասում նույն մարդը փորձել է քվեարկություն իրականացնել, դա ըստ էության հնարավոր չի եղել պարզել՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, թե որերորդ անգամ է քվեարկում, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի։


«Ազատություն». - Պարզապես Դատախազությունը, Քննչական կոմիտեն ունի հարուցված 6 քրեական գործ, հենց կրկնաքվեարկության հետ կապված։
Մանուկյան. - Կարծում եմ, որ վստահված անձինք, կամ դիտորդները տեղում են արդեն արձանագրել, որ նույն մարդը երկրորդ անգամ է եկել ընտրատեղամաս։ Բայց, եթե նույն մարդը գնար այլ տեղամաս, այդ ժամանակ արդեն գրեթե անհնար կլիներ պարզելը՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, երրորդ, թե չորրորդ անգամ։


«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ ՕՐՕ-ն նաև դիմի Սահմանադրական դատարան։
Մանուկյան. - Այդ հարցը մենք դեռ քննարկում ենք, բայց չեմ կարծում, որ դիմենք, որովհետև իմաստ չենք տեսնում։


«Ազատություն». - Ինչո՞ւ, որովհետև բավարար ապացույցներ չունե՞ք ներկայացնելու։
Մանուկյան. - Գիտեք, նախորդ փորձը թերևս հաշվի առնելով, նաև չենք ցանկանում այս անգամ նույն ճանապարհով անցնել։


«Ազատություն». - Տիկին Մանուկյան, այսինքն, դուք կարծում եք, որ ՕՐՕ դաշինքը շատ ավելի շատ քվե՞ է ստացել, քան այն, ինչ արձանագրվե՞լ է՝ այդ 32 հազարը։


Մանուկյան. - Եթե ընտրություններն իրենք չվերածեին խեղկատակության, եթե չկատարեին այն բոլոր կեղծիքները, որոնց մասին բազմաթիվ անգամներ արձանագրվել են և ահազանգ է եղել, եթե չմեծացվեր քվեարկությանը մասնակիցների թիվը, բնականաբար, արդյունքներն էլ բոլորովին այլ կլինեին։ Նաև ուզում եմ ընդգծել, որ թե՛ մինչև ընտրությունները, թե՛ նաև ընտրություններից հետո, մեր դաշինքի հանդեպ մամուլով շարունակվում է թիրախավորումները, նաև դա ազդեցություն ունեցավ, կարծում եմ, ընտրողների շրջանում։


«Ազատություն». - Հաշվի առնելով այդ ամենը՝ հնարավո՞ր է, որ որոշակի հետընտրական զարգացումների գնա Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը՝ ցույցեր, հանրահավաքներ։


Մանուկյան. - Հետընտրական զարգացումների մասին մենք արդեն իսկ հայտարարել ենք, նաև ընտրություններից առաջ ասացինք, որ ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչ անենք։ Այսինքն՝ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ, իսկ ժողովրդի կողմից այժմ մենք նման պահանջ՝ փողոց դուրս գալու, կարծես թե չենք տեսնում։
Ազատություն.am