«Թագավորական սկանդալ» Վրաստանում. Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկուն ՆԳՆ են կանչել
Իշխան Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկուն Վրաստանի ՆԳՆ են կանչել նրա նախկին կնոջ՝ վրացական թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Աննա Բագրատիոնի-Գրուզինսկու մեղադրանքների հետ կապված հարցեր ուղղելու համար, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:
Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկին ներկայումս Վրաստանում չէ: Նա երկրից հեռացել է ապրիլի 3-ին՝ այն բանից հետո մեկ օր անց, երբ կինը ոստիկանությունում ցուցմունք է տվել: Նա հայտարարել էր, որ 2014 թվականի մայիսի 9-ին Դավիթն իր նկատմամբ հաշվեհարդար է տեսել իրենց երեխայի աչքի առաջ: Մինչդեռ Դավիթը հայտնել էր, որ երկրից մեկնում է մոր առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Բագրատիոնի-Գրուզինսկիների ընտանիքի փաստաբանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Սագուրամոյում (Թբիլիսիի մերձակայք) Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկու տանը: Այդ ժամանակ Դավիթն ու Աննան արդեն ամուսնալուծված էին, բայց որպեսզի երեխան շփվի հոր հետ, Աննան ուրբար, շաբաթ եւ կիրակի գնում էր Սագուրամո: Նրանք նախապես էին համաձայնեցրել երեխայի շփման ժամանակացույցը:
«Թագավորական սկանդալը» սկսվել է այն բանից հետո, երբ Աննա եւ Նուգզար Բագրատիոնի-Գրուզինսկիները արդեն նախկին ազգականին մեղադրել են Վրաստանի Թագավորական տան խորհրդանիշների ապօրինի օգտագործման մեջ: Ի պատասխան իշխան Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկին կասկած է հայտնել Աննայի թագավորական ծագման վերաբերյալ՝ հայտարարելով, որ նրա իսկական ազգանունն է Սիխարուլիձե:
Հայր ու դուստր Թբիլիսիի քաղաքային դատարանի միջոցով փորձել են Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկուն արգելել Վրաստանի Թագավորական տան անունից շքանշաններ հանձնել, որի ղեկավարն է Նուգզար Բագրատիոնի-Գրուզինսկին, սակայն դատարանը հրաժարվել է այս գործը քննել:
Հիմա դատարանը երկրորդ գործն է քննում՝ նախկին ամուսինների ունեցվածքի բաժանման:
Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկին Աննա Բագրատիոնի-Գրուզինսկու հետ ամուսնացել է 2009 թվականին: Թագավորական հարսանիքը վրաց հանրության ուշադրության կենտրոնում էր, վրացի միապետականներն այս իրադարձությունն անվանել էին պատմական: Երկու տարի հետո ծնվել էր զույգի որդին՝ Գեորգին: Սակայն Դավիթի եւ Աննայի ամուսնությունը կարճատեւ էր եղել՝ 2013 թվականին թագավորական ընտանիքը հայտարարել էր ամուսնալուծվելու մասին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ