Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն ԱՄՆ չեղարկվել է
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ աշնանը ծրագրված պաշտոնական այցն ԱՄՆ տեղի չի ունենա, գրում է ՏԱՍՍ գործկալությունը՝ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին հղումով:
Հեռուստաալիքի համաձայն՝ այցը ծրագրվում էր դեռ մարտից, դրանով զբաղվում էր Վրաստանի արտգործնախարարությունը, իսկ այցի չկայանալու պատճառները չեն հաղորդվում:
Այցի ծրագրման լուրն ավելի վաղ հաստատել էր նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Լաշա Ժվանիան, որն օրերս հեռացել է պաշտոնից:
«Մարտին մենք բանակցություններ ենք վարել սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին ծրագրվող այցի վերաբերյալ»,- ասել է Ժվանիան:
Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումն աննպատակահարմար է և կարող է որպես սադրանք ընդունվել: Նա կարևորել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը, սակայն ոչ այլ երկրներին սադրող քայլերով:
Զուրաբիշվիլիի հայտարարությունը Վրաստանի ընդդիմադիր շրջանակներում խիստ բացասաբար էր ընդունվել: Ընդդիմությունը սպառնացել էր պաշտոնանկ անել նախագահին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ