Վրաստանի ընդդիմությունը երկրի նախագահին մեղադրել է ռուսական քարոզչության տարածման համար և պաշտոնանկությամբ սպառնացել
Վրաստանի ընդդիմությունը երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է երկրում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման գաղափարը «ոչ նպատակահամար» անվանելու համար՝ ընդգծելով, որ «դա ռուսական քարոզչության ուղղակի տարածում է», հայտնում է golos-ameriki.ru-ն:
«Դա ռուսական քարոզչության ուղղակի տարածում է: Օրեցօր ավելանում է վստահությունը նրա վերաբերյալ, որ Զուրաբիշվիլին իր քաղաքական կարիերան կավարտի պաշտոնանկությամբ՝ չնայած այս փուլում կարևոր է, որ նախքան պաշտոնանկությունը նա այդպիսի հայտարարություններով անշտկելի վնաս չհասցնի երկրին»,-հայտնել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից:
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչները ևս գտնում են, որ նախագահի հայտարարություններից շատերը հակապետական բնույթ ունեն:
Հայտնի է, որ Զուրաբիշվիլին կողմ է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն դեմ է երկրում ամերիկյան ռազմաբազաների տեղակայմանը:
«Չեմ կարծում, որ նման բան անելը խորհուրդ է տրվում: Մենք չպետք է անենք այնպիսի քայլեր, որոնք կարող են որպես սադրանք գնահատվել»,-ասել է Զուրաբիշվիլին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ