Զուրաբիշվիլին աննպատակահարմար է համարում Վրաստանում ամերիկյան բազաների տեղակայումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նպատակահարմար չի համարում երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը: Այս մասին Վրաստանի նախագահը հայտարարել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում:
«Այս երկիրը մի վայրում է, որտեղ պետք է ամրապնդել անվտանգությունը: Անհրաժեշտություն չկա դիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք: Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները պատրաստ է այստեղ ունենալ ռազմակայան, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ահաբեկչական շարժումների ուշադրությունը, որոնք շատ ակտիվ են մեր տարածաշրջանում», - հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին:
Վրաստանի ընդդիմությունը խստորեն քննադատել է նախագահի հայտարարությունը:
«Եվրոպական Վրաստան» խորհրդարանական կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան, ով նախկինում զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, հայտարարել է, որ Զուրաբիշվիլիի այդ հայտարարությունը ձեռնտու է Վլադիմիր Պուտինին:
Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Բաքրաձեն Զուրաբիշվիլիի թեկնածությունն առաջադրած իշխող «Վրացական երազանք»-ից է բացատրություններ պահանջել: Բաքրաձեի կարծիքով՝ նախագահի խոսքերը հակասում են ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Վրաստանի ստանձնած պարտավորություններին: «Այդ հայտարարությունը ուղղակի ջուր է լցնում Ռուսաստանի ջրաղացին, որը պարբերաբար պնդում է, թե Վրաստանը չի կարող արևմտյան անվտանգության համակարգի մաս լինել», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ