Վրաստանն ապրիլին 6 մլն խորանարդ մետր գազ է գնել Ռուսաստանից
Վրաստանն ընթացիկ տարվա ապրիլին 6 մլն խորանարդ մետր ծավալի բնական գազ է գնել Ռուսաստանից, ինչը կազմում է հանրապետություն ներմուծվող ամբողջ երկնագույն վառելիքի 3 տոկոսը: Համապատասխան տվյալները ներկայացված են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի «2019 թվականի համար բնական գազի հաշվեկշռի հաստատման մասին» հրամանագրում, որը լույս ապրիլի 2-ի գիշերը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական լրաբերի կայքում։
Ընթացիկ տարվա հունվարին, փետրվարին եւ մարտին Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնել: Հանրապետությունը չի պլանավորում ռուսական երկնագույն վառելիք գնել նաեւ հաջորդ ամիսներին: Իսկ ինչ վերաբերում է մնացած ներմուծվող գազին, ապա հիմնական բաժինը (մոտավորապես 97 տոկոսը) ստացվում է Ադրբեջանից: Ընթացիկ տարվա ապրիլին Վրաստանն Ադրբեջանից գնել է մոտավորապես 177 մլն խորանարդ մետր գազ:
Ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Կոբուլիան հայտարարել էր, որ Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է փոքր քանակությամբ գազ գնելու շուրջ, սակայն այն ժամանակ նա չէր ճշտել, թե ինչ ծավալի գազի մասին է խոսքը: Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնել 2006 թվականից ի վեր: Երկիրը միայն ստացել է Հայաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Արդեն 2017 թվականից ՌԴ-ն այդ տարանցման դիմաց Վրաստանին վճարում էր փողով եւ մասամբ՝ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն փողով, հաղորդել է ՏԱՍՍ գորակալությունը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին