Օկուպացիան չենք հանդուրժի. ցույց Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան մոտ
Մայիսի 2-ին «Երիտասարդ Լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու, հաղորդում է Aliq.ge-ն:
«Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրաց և ադրբեջանցի ժողովուրդների միջև, դրա վառ օրինակն է Անապատի վանքի տարածքի փակումը և վրաց հավատացյալներիn` վանական համալիր մուտք գործելու արգելքը:
Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե նախկինում 2 մարդ էր կանգնում, այժմ նրանց թիվը հասել է 18-ի:
Այս ամենը տեղի է ունենում քրիստոնեական մեծ տոնի` Սուրբ Զատկին զուգընթաց:
Նրանց քայլերը համարում ենք աղետալի, լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ցույց է կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան մոտ, հինգշաբթի, մայիսի 2-ին` 15:00-ին: Հասցեն`Վախթանգ Գորգասալի 4:
Մենք չենք համակերպվի օկուպացիային ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ