Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել
Վրաստանի նախագահի վարչակազմը պարզաբանումներ է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Twitter սոցկայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը տարածելու վերաբերյալ, գրում է apsny.ge կայքը: Հրապարակման մեջ Թրամփը 2020թ.-ի նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին քնկոտ էր անվանել:
Զուրաբիշվիլիի մամուլի քարտուղար Խաթիա Մոիսցրապիշվիլիի խոսքով՝ կատարվածի վերաբերյալ երկու վարկած է դիտարկվում՝ սոցկայքերի կառավարման գծով մենեջերի կողմից թույլ տրված սխալ կամ կիբեռհարձակում:
«Արդեն բազմիցս հայտարարել եմ, որ սոցկայքերի կառավարման գծով մենեջերի կողմից տեխնիկական սխալմունք է թույլ տրվել, սակայն դա նախնական գնահատական էր: Այս փուլում, վերլուծելով տարաբնույթ փաստերը, իհարկե, չի կարելի բացառել նաև կիբեռհարձակման վարկածը: Կարծում եմ՝ պետք է խնդրի առնչությամբ ստուգում անցկացնենք», - ասել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ օրեր առաջ վարչակազմի աշխատակիցներից մեկի էջի նկատմամբ արդեն կիբեռհարձակման դեպք է գրանցվել:
Հիշեցնենք, որ օրերս Թրամփը վիրավորել էր ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած կոնգրեսականին՝ նրան «քնկոտ Ջո» անվանելով, սակայն այդքանով Թրամփը չէր բավարարվել: «Հույս ունեմ, որ դու ունես մտավոր ունակություն հաջող քարոզարշավ անցկացնելու համար», - գրել էր ԱՄՆ առաջնորդը Twitter-ում:
Հաղորդվում է, որ «սկանդալային» հրապարակումն արդեն հեռացվել է Վրաստանի նախագահի թվիթերյան էջից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ