Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանին գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրի մոտակայքում սահմանապահների թիվը 2-ից հասցրել է 18-ի
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Դավիթ Գարեջայի վանական համալիրի տարածքի մոտակայքում, ավելացել է ադրբեջանցի սահմանապահների թվաքանակը՝ երկուսից հասնելով տասնութի:
Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հայտնել է արքիմանդրիտ Կիրիոնը:
Հոգևորականի փոխանցմամբ՝ ներկայում զբոսաշրջիկներն ու ուխտավորները տեղաշարժի հետ կապված որևէ խնդիր չունեն: Սակայն արքիմանդրիտը չի բացառել, որ մայիսի 5-ին ադրբեջանցի սահմանապահները կրկին կարգելափակեն դեպի Ուդաբնո վանք տանող ճանապարհը:
«Առաջ սահմանապահներն ընդամենը երկուսն էին, իսկ հիմա մոտ 18 մարդ կա: Այստեղ այսքան շատ սահմանապահ դեռ չէր եղել»,-ասել է Կիրիոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դավիթ Գարեջայի վանական համալիրից ոչ հեռու գտնվող սահմանային հատվածում իրավիճակը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ մի քանի օր առաջ ադրբեջանցի սահմանապահները վանքերից մեկի մոտ սկսել էին տեղաշարժն արգելող նշաններ տեղադրել:
Այն ժամանակ արքիմանդրիտ Կիրիոնը կատարվածը կապել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարություններից մեկի հետ, համաձայն որի՝ Ադրբեջանի հետ պետք է հնարավորինս արագ պայմանավորվել վիճելի սահմանային տարածքների հարցով ու հնարավորինս արագ ավարտել սահմանազատման գործընթացը:
Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները կապվել էին ադրբեջանցի գործընկերների հետ, և որոշ ժամանակ անց վրացական կողմը հայտնել էր, որ բանակցություններն արդյունք տվել են, և որ ադրբեջանցի սահմանապահները բացել են դեպի Ուդաբնո վանք տանող ճանապարհը:
Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ Բաքուն պատրաստ է մոտ ժամանակներս ավարտել սահմանազատման գործընթացը:
Հայտնի է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն 446 կմ երկարությամբ ընդհանուր սահման, որի 1/3-րդ մասը դեռևս սահմանագծված չէ:
Ինչ վերաբերում է մոտ 20 ժայռափոր վանք ներառող Դավիթ Գարեջայի վանական համալիրին, ապա դրա մի մասը, այդ թվում՝ Ուդաբնո վանքը, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ադրբեջանցի պատմաբանների պնդմամբ՝ այն «Ադրբեջանի քարե հիշողությունն է»: Ադրբեջանում գտնում են, որ վանական համալիրը վերաբերում է Կովկասյան Ալբանիայի պատմությանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ