Թուրքիայում Հրանտ Դինքին դատապարտել են «թուրքականությունը» վիրավորելու համար
Ռուսական ՌԲԿ պարբերականը հոդված է հրապարակել աշխարհի տարբեր երկրների իրավական գործելակերպի մասին՝ պետության առաջին դեմքին վիրավորելու պարագայում՝ «Խոսք եւ գործ. ինչպես են վիրավորում իշխանությունը Եվրոպայում»։
Թուրքիայի 1926 թվականի Քրեական օրենսգիրքը տարբեր արգելքներ է նախատեսում այն արտահայտությունների դեպքում, որոնք կարող են վիրավորել նախագահին, հանրապետությունը, ազգային մեծ ժողովը, զինված ուժերը եւ անգամ «թուրքականությունն» առհասարակ։ 1999 թվականի օգոստոսի 17-ին երկրաշարժը Թուրքիայում տասնյակ հազարավոր կյանքեր խլեց։ Milliyet թերթի լրագրողները եկել են եզրակացության, որ նախագահ Սուլեյման Դեմիրելը ոչ միայն չի նախաձեռնել անհրաժեշտ միջոցներ ողբերգության հետեւանքների վերացման համար, այլեւ դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրել։ «Անգամ 7,4 բալը չկարողացավ ցնցել Դեմիրելին»,- ասել են լրագրողները։ Թուրք դատավորները նրանցից յուրաքանչյուրին դատապարտեցին մեկ տարի չորս ամիս բանտարկության, բայց մեկի պատիժը սահմանեցին պայմանական, մյուսինը փոխարինեցին տուգանքով։ Դա այնքան էլ չմեղմեց ՄԻԵԴ-ի դիրքորոշումը. «Արթունը եւ Գյուվեներն ընդդեմ Թուրքիայի» գործում խախտման մասին եզրակացությունը ձեռք բերվեց միաձայն եւ անվերապահ։
«Թուրքականությունը» վիրավորելու բազմաթիվ գործերից ամենատխուրը Ֆիրաթ Դինքի գործն էր, որը գրում էր Հրանտ մականվամբ։ Հայկական ծագում ունեցող լրագրողը Agos թերթում ութ հոդված էր հրապարակել Թուրքիայում հայ փոքրամասնության մասին։ Հրապարակումներին հաջորդեցին բողոքի ցույցեր եւ «թուրքականության» վիրավորանքի մասին գործընթաց; մեղադրական դատավճիռը հաստատվեց Թուրքիայի Վճռաբեկ դատարանում, չնայած գլխավոր դատախազի եզրակացությանը «թուրքականությունը» վիրավորելու մասին։ 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց ուլտրաազգայնական կազմակերպության ներկայացուցչի կողմից, որի ծրագրերը հայտնի էին ոստիկանությանը։ Ոստիկանների անգործությունը սպանությունը կանխելու գործում փաստեց արդեն Եվրոպական դատարանը, որն այս գործում ոչ միայն խոսքի ազատության, այլեւ կյանքի իրավունքի ոտնահարում է տեսել։
«Թուրքականությունը» վիրավորելու հոդվածը «թուրք ազգին» վիրավորելու հոդվածով փոխարինելը չփոխեց Եվրոպական դատարանի քննադատական մոտեցումը, իսկ նախագահին վիրավորելու մասին հոդվածը առհասարակ չփոխվեց ոչ մի բարեփոխմամբ։ Վերջերս այն կիրառվում է արդեն Ռեջեփ Էրդողանի քննադատների հանդեպ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած