Ոչկանոնադրական հարաբերություններ ադրբեջանական բանակում. զինվորները՝ սպաների ստրուկներ
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները պարբերաբար անդրադառնում են բանակում ոչկանոնադրական հարաբերություններին, այդ հարաբերությունների հետեւանքներին (երբեմն՝ մահացու ելքով), սպայակազմի անպատժելիությանը։ Նույն պարբերականությամբ իշխանամետ մամուլում հայտնվում են զինվորականների կոչեր՝ «տեղեկատվությունը պահել թշնամուց», առաջին հերթին նկատի ունեն ոչինչ չհայտնել բանակում զինվորների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։
Վերջին նման կոչը հնչել է ապրիլի առաջին կեսին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից։ Զաքիր Հասանովը դիմել է զինծառայողների հարազատներին ու մերձավորներին՝ կոչ անելով զորամասերում զինվորների հետ տեսակցությունների ժամանակ չլուսանկարվել եւ տեսնյութեր չնկարել ու սոցցանցերում չքննարկել զինծառայողների կենցաղի ու պայմանների վիճակը, իբր, այդկերպ նրանք կարող են «արժեքավոր» տեղեկություն տրամադրել հայկական կողմին։
Դրանով իսկ Հասանովը փորձում է թաքցնել սեփական բնակչությունից այն բոլոր թերություններն ու խնդիրները, որոնք արմատացել են ԱՀ ԶՈւ շարքերում։ Քանիցս հայկական բանակի առաջապահ ստորաբաժանումները արձանագրել են ծեծկռտուքներ եւ փոխհրաձգություններ հակառակորդի զինծառայողների միջեւ։ Որոշ դեպքերում անգամ գրանցվել է, որ միջադեպից հետո զինվորները ինչ-որ տեղ են քարշ տվել գիտակցությունը կորցրած կամ սպանված զինակցին։ Նման միջադեպերը հաճախակի են Ադրբեջանի ԶՈւ-ում եւ վկայում են կարգապահական ու միջանձնային խնդիրների մասին։ Եղել են նաեւ դեպքեր, երբ Ադրբեջանի զինված ուժերի սպաները հրաժարվել են երկարացնել ծառայողական պայմանագիրը հանրապետության զինված ուժերի հետ։ Ծառայությունից հրաժարվելու հիմնական պատճառը ոչկանոնադրական հարաբերություններն են եւ հրամանատարության կողմից զինծառայողների շահագործումները։
Ադրբեջանի ԶՈւ ծառայողներից մեկը՝ Մուսեիբ Մամեդովը, ցանցում գրել է, որ հրաժարվել է զինվորական ծառայությունից եւ հիմա քաղաքացիական անձ է։ «Թեեւ ցանկանում էի կյանքս նվիրել հայրենիքին ծառայելուն, ես որոշեցի չերկարացնել պայմանագիրը։ Ցավոք, դա ինքնուրույն, բայց հարկադրյալ որոշում էր։ Իմ ծառայությունը բանակում վաղուց արդեն վերածվել էր ծառայության ոչ թե ժողովրդին ու պետությանը, այլ մի քանի անձանց ու գեներալների, որոնց մասին դեռ կպատմեմ։ Բանակում մենք արդեն զինվորներ չէինք։ Մենք շինարար էինք ու հովիվ... Մի խոսքով՝ ով ասես, բայց ոչ զինվոր։ Դրան արդեն անհնար էր դիմանալ։ Համազգեստը, կոչումն ու աստիճանը հարգող ոչ մեկը չի կարող սա ծառայություն անվանել։ Ես բացառություն չեմ»,- գրում է Մ.Մամեդովը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած