«Թուրքիային ցեղասպանության համար մեղադրող պետություններն իրենք արյունոտ անցյալ ունեն». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում ունեցած իր ելույթում անդրադարձել է «1915-ի դեպքերին»՝ հայտարարելով, որ թուրքական արխիվները բաց են բոլորի համար, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Օսմանյան արխիվներից 35,5 մլն փաստաթուղթ և 8 մլն նոթատետրի լուսանկարներ, Հանրապետական արխիվի 19 մլն փաստաթուղթ թվայնացվել է»,-հայտարարել է Էրդողանը:
Նա հայտարարել է, թե Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Թուրքիային ժողովրդավարության դաս տալու փորձ անողներն իրենք «բոլորն էլ արյունոտ պատմություն ունեն»:
Էրդողանը հայտարարել է, թե «1915-ի դեպքերի» համար Թուրքիային մեղադրող ոչ մի խմբի կամ պետության կողմից արխիվային ապացույցներ չեն ներկայացվել:
«Մուսուլմաններին սպանած Ֆրանսիան թուրքերին դաս տալ չի կարող, տեղահանությունն այլ բան է, կոտորածն՝ այլ բան, ո՞ւմ եք խաբում»,-հայտարարել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անմոռուկի նկար է տարածել և կից գրառում կատարել:
«Հայոց ցեղասպանությունը 104 տարի առաջ այս օրը սկսվեց: Նախ հայ մտավորականները, հետո հայ ժողովուրդն իր պատմական հողերից աքսորվեց, սպանվեց: Անատոլիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: Եկեք այս մեծ աղետին առերեսվենք, եկեք բուժվենք»,-գրել է նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին