Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
«ԱՄՆ-ն միակողմանի որոշում է կայացնում։ Վաշինգտոնը բոլոր երկրներին ասում է դրա գինը դուք բոլորդ վճարեք։ ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է, երբ առաջարկում է աշխարհին, թե Իրանի փոխարեն որ երկրից պետք է նավթ գնել։ Ինչ է, դուք այդ երկրի անունից առուծախ եք անում»։
Թուրք նախարարը նկատել է տվել, որ ԱՄՆ-ն Իսրայելի պահանջով դեռ էլի թշնամություն է անելու Իրանի հետ և այդպիսով ավելացնելու է իրեն մերձեցած երկրների նավթի վաճառքի ծավալները:
Ավելի վաղ Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես իրանական նավթի ներկրման սահմանափակումներ կկիրառվեն:
Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ներառվել էր ավելի քան 700 մարդ, կազմակերպություն ու ընկերություն, այդ թվում նաև հիմնական բանկերը, նավթ արտահանողներն ու առաքող ընկերությունները։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ փորձելու է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի: Սակայն ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնել է ժամանակավորապես՝ 6 ամսով, 8 երկրների թույլ տալ շարունակել իրանական նավթի գնումները:


















































Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը
Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը նաև С-400-ի գնումով
Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է
Պենտագոնը չի քննարկում Ս-400-ի կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին