Հաղթեց Ուկրաինան՝ կհաղթի նաև Վրաստանը․ Մառնեուլում տոնում են Զելենսկիի հաղթանակը. տեսանյութ
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մառնեուլում տոնում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հաղթանակը: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Սաակաշվիլին տեսանյութն այսպես է վերնագրել. «Մառնեուլի (Վրաստան) բնակիչները տոնում են Զելենսկիի հաղթանակը: Հաղթեց Ուկրաինան՝ կհաղթի նաև Վրաստանը»:
Կիրակի՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կատակերգու, դերասան Զելենսկին համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ավելի քան 73 տոկոս ձայն։ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 24,4 տոկոսը՝ փաստացիորեն ընդունելով պարտությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ