«Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել». Էրդողան
Ստամբուլում մարտի 31-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: Այդ մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի գլխավորած կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը պարտություն է կրում ընտրություններում:
Էրդողանի խոսքով՝ պատճառն «ընտրությունների արդյունքների կեղծումն» է: Նա ընդգծել է, որ նոր ընտրությունների անցկացումը կնպաստի «քվեարկության իրական արդյունքների ի հայտ գալուն»:
Ավելի վաղ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարել էր, որ ԱԶԿ-ն պահանջում է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ:
«ԱԶԿ-ն շատ շուտով կներկայացնի ընտրությունների արդյունքների կեղծման բոլոր փաստերը»,- ասել էր Յավուզը:
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն:
Նշենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետի ընտրություններում ևս հաղթանակ է տարել Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն՝ Մանսուր Յավաշը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ