Շիշլիում շատ քիչ մարդ էր հավատում մեր հաղթանակին․ Սելինա Դողան
Այս ընտրությունները մեզ համար մի փոքր տարբեր էին, քանի որ Շիշլիում շատ քիչ մարդ էր հավատում մեր հաղթանակին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին Ստամբուլի Շիշլի նահանգում Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված և հաղթած Սելինա Դողանը:
«Շիշլին կարիք ունի թարմ և մաքուր էջի: Այստեղի ընտրողները, ներառյալ հայերը, շրջապատված էին նախկին քաղաքապետի գերիշխանությամբ և չէին հավատում, որ մենք կհաղթենք ընտրություններում»,- ասաց նա:
Սելինա Դողանի դիտարկմամբ՝ այդ վախն ու գերիշխանությունը նաև օգնեց իրենց, որ հաղթեն ընտրություններում: «Իհարկե, «Ժողովրդադեմոկրատական» և «Լավ» կուսակցությունները ևս ունեին իրենց նշանակալի ներդրումը մեր հաղթանակի մեջ: Ես անձնապես իմ ազդեցությունը զգացել եմ ոչ մուսուլմանական համայնքի վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում:


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին