Ադրբեջանական բանակի դեգրադացիան. կոռուպցիա, դասալքություն, ոչ կանոնադրային հարաբերություններ
Ադրբեջանի ուժային կառույցներում շարունակում է ծաղկել պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործունեությունը: Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի ուժային կառույցների անձնակազմի արձակման կամ արձակուրդի թույլտվությունը հնարավոր է կաշառքի միջոցով: Օրինակ՝ մեկ շաբաթ տեւողությամբ արձակուրդի համար զինծառայողը պետք է վճարի շուրջ 100 մանաթ (60 ԱՄՆ դոլար):
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական բանակում իրավիճակն իդեալական չէ: Դա ոչ միայն չի նպաստում երկրի զինված ուժերի զարգացմանը, ավելին, թողնում է բացասական ազդեցություն: Ադրբեջանի զինված ուժերում հենց կոռուպցիան է հանգեցնում «դեդովշինային», դասալքությանն ու այլ ոչ կանոնադրային հարաբերություններին: Հաճախ այդ իրավախախտումներն ավարտվում են մահվան ելքով: Ադրբեջանի բանակում կան զարհուրելի խախտումներ, որոնք Պաշտպանության նախարարությունն ամեն կերպ փորձում է թաքցնել: Նախարարության պաշտոնական դեմքերն այդկերպ փորձում են պահպանել իրենց վարկանիշը: ՊՆ-ի ղեկավարությունը զբաղված է միայն ինքնագովությամբ եւ բանակում բացասական գործընթացները քողարկելով:
Վերոնշյալ փաստերը հաստատում է նաեւ «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջասուր Սումերինլին: Նրա տեղեկություններով՝ 2015 թվականից ադրբեջանական բանակում ֆինանսական հոսքերը սկսել են կտրուկ կրճատվել: Սումերինլիի կարծիքով՝ ադրբեջանական բանակը չի զարգանում, այլ փաստացի հետընթաց է ապրում: «Զինծառայողներն ունեն լուրջ խնդիրներ սոցիալական ապահովության առումով, չկա թափանցիկություն եւ հաշվետվողականություն, իսկ հրապարակային պատասխանատվության մասին խոսք անգամ չի կարող լինել: Բանակի ստեղծման ռազմավարությունը դեռեւս հայտնի չէ, բանակին վերաբերող որոշումներն ընդունվում են որոշակի խմբերի ներսում եւ չեն համաձայնեցվում օրենսդիր մարմինների հետ: Իրականությունը կասկած է առաջացնում զարգացող բանակի հայտարարությունների վերաբերյալ»,-նշել է փորձագետը:
Սումերինլին անդրադարձել է նաեւ ռազմական ոլորտում ծախսերին եւ սպաների վարձատրությանը: Այդ թեմայի շուրջ փորձագետը հավելել է. «Զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունը չի իրագործվում, փոխարենը՝ ձեռք է բերվում Ռուսաստանից ու Իսրայելից զինամթերք եւ ռազմական տեխնիկա՝ միլիարդավոր դոլարներ արժողությամբ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ