Վրաստանում բնակվող ադրբեջանցիները բողոքում են իշխանությունների անարդարության դեմ
Վրացական Գարաջալար գյուղի (Թելավիի շրջան) ադրբեջանցի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել:
Report-ը հայտնում է, որ բնակիչները բողոքել են արոտատեղիները մասնավոր անձանց վաճառելու դեմ: Ցուցարարները հայտնել են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը տնային անասունն է, իսկ արոտատեղիների այլընտրանքային դաշտեր չկան: Նրանց խոսքով՝ մինչեւ նախագահական ընտրությունները հայտնում եին, որ Վրաստանում 16 հա արոտատեղիներ կփոխանցվեն Գարաջալար գյուղին, բայց ավելի ուշ այդ տեղամասերը վաճառվել են մասնավոր անձանց:
Մի քանի օր առաջ կոնֆիլկտ է տեղի ունեցել արոտատեղիների գոտիներից մեկի տիրոջ եւ բնակիչների միջեւ: Փաստով քննություն է կատարվում: Կախեթիի փոխնահանգապետ Իրակլի Շիոշվիլին հանդիպել է բնակիչներին: Նա խոստացել է իրավիճակին ծանոթանալուց հետո հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Բողոքի ցույցը շարունակվել է մինչեւ երեկո: Մասնակիցներն ասել են, որ եթե խնդիրը չլուծվի, իրենք ցույցերը կշարունակեն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ