Ադրբեջանցի իրավապաշտպանը հայտարարել է զինվորականների կտտանքների եւ սպանությունների մասին
Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի համակարգող Օքթայ Գյուլալիեւը հրապարակել է Տերտերի զինվորական դատարանի 2019 թվականի հունվարի 31-ի (098)-7/2019 դատավճիռը։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ գործը վկայում է մի քանի զինվորականների կտտանքների եւ սպանության մասին, որոնք մեղադրվել են հայերի հետ համագործակցության մեջ։ Նշված անձինք ձերբակալվել են 2017 թվականի մայիսին եւ շուտով զոհվել են՝ ձերբակալության մեջ գտնվելով։ Հատկանշական է, որ ութ զոհվածներից չորսը հետո արդարացվել է, իսկ նրանց կտտանքների ենթարկողները՝ ձերբակալվել, բայց ոչ բանտարկյալների սպանության համար։
«Ինչպե՞ս է ստացվում, որ բանտարկյալների առանձնակի դաժանությամբ սպանություն կատարածները դատապարտվում են 6 տարվա ազատազրկման, ընդ որում՝ ոչ սպանության հոդվածով։ Միեւնույն ժամանակ, քաղբանտարկյալների ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերող Սալեհ Ռուստամովը ստացել է 7 տարի 3 ամիս բանտարկություն, իսկ զինվորների մահվան դեմ բողոքող Իլքին Ռուստամզադեն՝ 8 տարի ազատազրկում»,- ասել է Գյուլալիեւը։
«Ինչպես է պատահում, որ կորպուսի, բրիգադի, որտեղ տեղի է ունեցել «դավաճանությունը», հրամանատարները մնում են պաշտոնին, իսկ շարքայինները ենթարկվում են խոշտանգումների եւ խստորեն պատժվում են»,- հարցնում է Գյուլալիեւը։
Պաշտպանության նախարարություն եւ գլխավոր դատախազություն ուղարկված հարցումները Օքթայ Գյուլալիեւի հրապարակման հետ կապված՝ մնացել են անպատասխան, Turan գործակալությանը չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ։
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 7-ին երկրի գլխավոր դատախազությունը, պետանվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը եւ ՆԳՆ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Տերտերի շրջանում իբր «հայերի համար աշխատող» զինվորականների եւ քաղաքացիական անձանց խմբի մերկացման մասին։ Հարուցվել է քրեական գործ Քր.օր. 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Հետաքննության արդյունքների մասին հանրությանը չի տեղեկացվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ