«Ադրբեջանում շատ լավ են հասկանում, որ բանակցություններն այն միջոցը չեն, որոնց արդյունքում հնարավոր կլինի տարածքներ ստանալ». Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, մեկնաբանելով մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը, հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով բացել է «Պանդորայի արկղը», ինչի արդյունքում ամեն անգամ ստիպված է հնչեցնել, որ մտադիր չէ քննարկել «տարածքների հանձնման» հարցը:
Ըստ ադրբեջանցի գործչի՝ Ադրբեջանը նույնպես պետք է հիմնավորի, թե ինչի համար են անհրաժեշտ բանակցությունները, եթե «տարածքների հանձնման» հարց չի քննարկվելու: Ահա թե ինչու են, ըստ Զուլֆուգարովի, դժվար կացության մեջ հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, Զուլֆուգարովի խոսքով՝ Ադրբեջանում շատ լավ են հասկանում, որ բանակցություններն այն միջոցը չեն, որոնց արդյունքում հնարավոր կլինի տարածքներ ստանալ: Դրանից ելնելով՝ ադրբեջանական կողմը մի նպատակ է հետապնդում՝ «օգտագործել իրավիճակը, այդ թվում և կայանալիք հանդիպումը, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»:
«Փաշինյանի հնչեցրած «տարածքներ՝ խաղաղության դիմաց արտահայտությունը չի քննարկվում» հայտարարությունից հետո պարզ է դարձել, որ բանակցությունների առարկա գործնականում չկա»,-ասել է ադրբեջանցի նախկին նախարարն՝ ընդգծելով, որ «այժմ համանախագահների ճնշման տակ նա ստիպված է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ի դեպ, որոշակի բանակցային օրակարգով, որը նախատեսում են համանախագահները»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ