«Թուրքիայի գրանցած տնտեսական աճը որակյալ աճ չէ, և եթե չլինեն լուրջ բարեփոխումներ, ճգնաժամն է՛լ ավելի կխորանա». Աջեմօղլու
Ծնունդով Թուրքիայից աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն մասնակցել է Թուրքիայում Ուլուդաղի տնտեսական համաժողովին, որի շրջանակում լրագրողների հետ զրույցում գնահատականներ է տվել Թուրքիայի տնտեսության ներկա վիճակին:
Ըստ Աջեմօղլուի՝ Թուրքիայի գրանցած տնտեսական աճը որակյալ աճ չէ, և եթե չլինեն լուրջ բարեփոխումներ, ճգնաժամն է՛լ ավելի կխորանա:
«Աճում է շինարարության բնագավառը: Շատ լավ, իսկ դա ինչի՞ց է գալիս: Միմիայն վարկերից: Վարկ ենք տալիս, սպառումը մեծանում է: Արդյունաբերության մեջ ներդրումներ չկան: Նման պայմաններում էլ արդյունավետության գործոնը չի մեծանում: Իսկ բարձրորակ աճը վարկերի ճիշտ օգտագործումից է գալիս», - նշել է Աջեմօղլուն՝ նկատելով, որ փոխարենը կրթության և առողջապահության ոլորտները Թուրքիայում հետընթաց են ապրում:
Ըստ նրա՝ առանց ժողովրդավարական միջավայրի տնտեսական որակյալ աճի հասնելն անհնարին է:
«Ժողովրդավարական երկրներում վարկերից գոյացած եկամուտն աճում է և օգտագործվում առողջապահական, կրթական բնագավառներում: Մինչդեռ բռնապետության դեպքում այդպես չէ, քանի որ իշխանությունը ներդրումները վստահում է իր շրջապատի անձանց ու նրանցից էլ հարկ չի կարող պահանջել», - ընդգծել է հայազգի տնտեսագետը:
Ավելի վաղ Աջեմօղլուն հայտարարել էր, որ ժողովրդավարական բարեփոխումներն ու, մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակումը, մամուլի ազատության ապահովումն ու Կենտրոնական բանկի անկախ լինելն անմիջական կապ ունեն տնտեսության առողջացման հետ և պետք է առաջնային քայլեր դառնան Թուրքիայի իշխանությունների համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ