Թուրքիայում «վհուկների որսն» ուժգնանում է
Թուրքիայի գլխավոր դատախազը հրամայել է իսլամացի քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի կասկածանքով ձերբակալել դատական համակարգում աշխատող 126 անձանց, հաղորդում է Reuters-ը:
126 կասկածյալներից 108-ը ծառայողական պարտականություններ կատարող փաստաբաններ են եղել, 8-ը դատավորների կամ դատախազների թեկնածուներ, որոնք նախկինում հեռացվել էին իրենց պաշտոններից, իսկ մեկը, դատավորի կամ դատախազի թեկնածու:
12 կասկածյալները լքել են երկրիրը: Ձերբակալման գործողություններն ընդգրկում են 37 նահանգներ:
Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թ. հուլիսի հեղաշրջման փորձի մեջ: Ձախողված հեղաշրջման պահից սկսած թուրքական իշխանությունները Գյուլենի հետ կապ ունենալու պատրվակով ձերբակալել են ավելի քան 77.000 մարդու, 150.000 քաղաքացիական ծառայողներ եւ զինվորականներ հեռացվել են ծառայությունից:
Ֆեթուլլա Գյուլենը, որը մոտ 20 տարի Փենսիլվանիայում ապրում է որպես կամավոր վտարանդի, հերքում է հեղաշրջման կազմակերպման փորձին իր ներգրավվածությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ