Էրդողանը պատրաստ է վերականգնել մահապատիժը Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նորից հայտարարել է, որ պատրաստ է հանրապետությունում վերականգնել մահապատիժը որպես պատժի գերագույն աստիճան։ Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է երեքշաբթի, Էրեղլի քաղաքում ագիտացիոն հանրահավաքի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին։
«Մենք սխալ ենք թույլ տվել, երբ հանել ենք մահապատիժը։ Ինձ թվում է, որ դա սխալ էր։ Ինչո՞ւ։ 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը հեղաշրջման փորձի ընթացքում 251 մեր քաղաքացի զոհվեց։ Անգամ եթե նրանք կյանքն անցկացնեն ճաղերի հետեւում, ինձ նեղացնում է այն փաստը, որ նրանց պետք է կերակրել։ Եթե այս առնչությամբ մեր խորհրդարանը որոշում ընդունի մահապատժի վերականգնման մասին, ապա ես այն կվավերացնեմ»,- ասել է Էրդողանը։
Հանրապետության ղեկավարը նաեւ մեկնաբանել է Նոր Զելանդիայի միջադեպի շուրջ իրավիճակը, որտեղ մարտի 15-ին ահաբեկչություն է կատարվել։ «Եթե Նոր Զելանդիայի կառավարությունը չանի այն, ինչ պետք է, ապա դա կանենք մենք։ Այդ դեպքում ես բանակցություններ կանցկացնեմ այդ երկրի կառավարության հետ։ Ահաբեկիչը պետք է ամենադաժան պատիժը կրի»,- հավելել է Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը 2018 թվականի օգոստոսին պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայում վերականգնել մահապատիժը։ Նրա խոսքով՝ երկիրը «շատ զգայուն է վերաբերվում այդ թեմային», եւ եթե համապատասխան օրենքը խորհրդարան անցնի, ապա ինքը կվավերացնի այն։
Փետրվարի վերջին, սակայն, Թուրքիայի նախագահը քննադատել էր Եգիպտոսի ղեկավարությանը երկրում մահապատժի կիրառման համար։ Այդ գործելակերպը Էրդողանն անվանել էր «հանցագործություն մարդկության դեմ»։ Թուրքիայի ղեկավարն ասել էր նաեւ, որ անհնար է որեւէ շփում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ այնքան ժամանակ, քանի դեռ «երկրում համընդհանուր համաներում չի հռչակվի»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները