ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ հույս հայտնելով, որ կշարունակեն պահպանել միջազգային պարտավորությունները
Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանում 400 քաղբանտարկյալի ազատ արձակումը, որը տեղի է ունցել Նովրուզի տոնակատարության առթիվ:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական հայտարարության մեջ: Համաներման արժանացած մարդկանց մեջ եղել են քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ և լրագրողներ:
«Այս քայլը ընկալվում է հավանությամբ», - ասվում է հայտարարության մեջ, որում ԵՄ-ն հույս է հայտնում, որ Ադրբեջանի միջազգային պարտավորվածությունների համաձայն՝ հետագայում նմանատիպ քայլեր դարձյալ տեղի կունենան: Եվրոպական ծառայությունից շեշտել են, որ Եվրամիության համար մարդու իրավունքները «փոխհարաբերությունների կարևորագույն տարր են հանդիսանում»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ավելի քան 400 մարդու ազատ արձակման վերաբերյալ, որոնց թվում 14 արտասահմանցի կա, այդ թվում՝ ՌԴ 2 քաղաքացի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ