«Թուրքիան գնում է ռուսական C-400 համակարգերը միմիայն ԱՄՆ-ին դեմ դուրս գալու նպատակով»
Թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի սյունակագիրներից Ֆաթիհ Ալթայլը, անդրադառնալով C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական գործարքին, նշել է, որ Թուրքիայի իշխանությունները ձգտում են ավարտին հասցնել այդ գործարքը՝ միմիայն ԱՄՆ-ին դեմ դուրս գալու նպատակով:
«Ամերիկային ասում ենք՝ «մեջտեղից ճղվեք էլ՝ գնելու ենք»: Դա մեզ հպարտության զգացումով է լցնում: Դե, քաղաքացին էլ մտածում է, որ եթե կարող ենք ԱՄՆ-ին «տեղը դնել», երևի նրա չափ ուժեղ ենք», - գրել է սյունակագիրը:
Ալթայլը կանխատեսում է, որ թեև Թուրքիան կգնի C-400-ները, սակայն գուցե դրանք առհասարակ չկարողանա կիրառել: Այս համատեքստում թուրք սյունակագիրը բերում է Հունաստանի օրինակը:
«Տեսեք, Հունաստանում էլ կան ռուսական C-300-ներ: Կիպրոսի համար գնեցին, Թուրքիան աղմուկ բարձրացրեց, չկարողացան տեղակայել: Բացի այդ, դրա օգտագործումն անհնարին էր, քանի որ ռուսական զենք է: Տարան, տեղավորեցին Կրետեում մի պահեստում: Այնտեղ կանգնած փտում են: Ռուսները գոհ են, որ փողը ստացան, ԱՄՆ-ն գոհ է, որ Հունաստանն այդպես էլ դրանք չտեղակայեց: Նույնիսկ հույներն են հնարը գտել, մենք չե՞նք գտնի», - գրել է Ալթայլը:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը հայտարարել է, որ եթե Թուրքիան, ի վերջո, գնի ռուսական C-400-ները, դա հստակ ու լուրջ հետևանքներ կունենա:
C-400-ի գնման գործարքը Թուրքիային արժեցել է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ