Վրացական թագավորական տան ժառանգորդուհին դատի է տվել իր նախկին ամուսնուն, որը նույնպես թագավորական տան ժառանգ է
Վրացական թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչները Թբիլիսիի քաղաքացիական դատարանում սկսել են հարաբերությունների պարզաբանումը, հայտնում է vz.ru-ն՝ մանրամասնելով, որ 2013թ. ամուսնալուծված Աննա Բագրատիոնի-Վրաստանցին հայց է ներկայացրել նախկին ամուսնու՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիի դեմ՝ նրան մեղադրելով իրեն թագավորի անվան ներքո ներկայացնելու և այդպիսով «պատմությունը խեղաթյուրելու» համար:
Վրացական թագավորական տան ժառանգորդուհու հայցում նշվում է, որ նախկին ամուսինը, չունենալով այդ իրավունքը, արտասահմանում ճամփորդելիս իրեն որպես թագավոր է ներկայացրել ու դրանով «խեղաթյուրել է պատմությունը»:
Այժմ Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատարանից պահանջում է Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին արգելել նման բան անել, ինչպես նաև պահանջում է, որ վերջինս բարոյական վնասի փոխհատուցման համար խորհրդանշական 1 լարի վճարի:
Ինչ վերաբերում է պատասխանող կողմին, ապա նրանք համաձայն չեն հայցի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Աննայի և Դավիթի ամուսնության արդյունքում ծնվել է արու զավակ Գեորգին, որին Վրաստանի ուղղափառ եկեղեցին Բագրատիոնիների տոհմի ապագա ժառանգ է հռչակել: Հնգամյա տղան այժմ կրում է Մուխրանելիի արքայազնի տիտղոսը: Նրան մկրտել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը:
Վրաստանում Բագրատիոնիների արքայական տոհմի կառավարումն ընդհատվել է 1801թ., երբ ռուս կայսր Ալեքսանդր 1-ինը Վրաստանի՝ Ռուսաստանին միանալու մանիֆեստ է հռչակել:
Բագրատիոնիների տոհմը ձևավորվել է 1008թ.՝ Բագրատ 3-րդ արքայից: 19-րդ դարում վրացական թագավորական ընտանիքի ներկայացուցիչները բռնի կերպով տեղափոխվել են Ռուսաստան: 1841թ. ռուսական կառավարությունը նրանց պաշտոնապես ճանաչել է «Վրաստանի նախկին թագավորական տան անդամներ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ