Մարտի 11-15-ը Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն
Մարտի 11-15-ը Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, զորավարժություններին կմասնակցեն 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ նռնականետեր, տարբեր նշանակության 20 միավոր բանակային եւ մարտական ավիացիա։
Զորավարժությունների ընթացքում զորքերը կկատարեն հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարված հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբավորումները ջախջախելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ