Ալիևը և Թուրքիայի խորհրդարանի նախագահը քննարկել են արցախյան հարցը
Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մուսթաֆա Շենթոփը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախյան հարցն, ինչպես նաև թուրք-ադրբեջանական համագործակցության առանցքային հարցերը։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես սատարել է Ադրբեջանին:
Հանդիպման ընթացքում թուրք պաշտոնյան կարևորել է այն էներգետիկ և գազային խոշոր նախագծերը, որոնք իրականացվում են երկու երկրների միջև։
Մինչ Ալիևի հետ հանդիպելը, Թուրքիայի խորհրդարանի նաախագահը հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ։ Հանդիպման ընթացքում Շենթոփը կարևորել է ադրբեջանական իշխանությունների պայքարը Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ